Կամերունում 2 քահանա և 1 միանձնուհի է առևանգվել
Կամերունի հյուսիսում զինված անձանց կողմից 2 իտալացի քահանա և 1 կանադացի մինաձնուհի է առևանգվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Իրադրությանը ծանոթ իտալական աղբյուրը հայտնել է, որ քահանաները առևանգել են տանից այսօր՝ վաղ առավոտյան։
Առևանգման համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։
Իտալիայի ԱԳՆ֊ը առևանգվածների ազատագրման համար աշխատանքային խումբ է ստեղծել։