41774 դիտում
14:12 21-11-2015
Գետազատ գյուղում ազգությամբ եզդի քաղաքացիների բնակարաններից խոշոր չափի գողություններ կատարող խմբի 4 անդամները հայտնաբերվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչներ, 24-ամյա Անդրանիկ Գասպարյանին, 24-ամյա Արտյոմ Հովսեփյանին, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչներ, 24-ամյա Գրիգոր Եղիազարյանին և 23-ամյա Գևորգ Եփրեմյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են այս տարվա նոյեմբերի 9-ին Արարատի մարզի Գետազատ գյուղում ազգությամբ եզդի բնակիչներ, 50-ամյա Շիրին Կայմազովի ու նոյեմբերի 8-ին 62-ամյա Վազիզ Համզոյանի սեփական տներից առանձնապես խոշոր չափի գողություններ կատարելու մեջ:
Քիչ առաջ կասկածյալներից 3-ը տարբեր ժամերին տեղափոխվել են հանցագործության վայրեր, որտեղ ցույց են տվել, թե ով ինչ գործողություներ է կատարել գողությունները կատարելու ժամանակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք խոստովանել են նաև, որ գողացված ոսկեղենի մի մասը վաճառել են Երևանում գործող Վերնիսաժում: 4 կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներից Գ. Եղիազարյանը նախկինում եղել է դատապարտված:
Գետազատ գյուղի բնակիչները ֆոտոլրագրողին ասում էին, որ գողությունը կատարողներից երկուսը գողություններն անելուց հետո եկել և մասնակցել են նույն օրը գյուղում տեղի ունեցած հարսանեկան արարողությանը, որին մասնակցել են նաև թալանված տների տերերը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/09/69880/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 9-ին գողություներ էին տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել էր, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանված:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ամուսինները նոյեմբերի 8-ին, ժամը 17:30 մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում գյուղում մասնակցելիս էին եղել հարսանեկան արարողության: Սովորականի նման երեկոյան փակել էին տան դռներն ու լուսամուտները և մեկնել էին հարսանեկան արարողությանը մասնակցելու:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասել էին. «Գողը կամ գողերը տուն են մտել պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելուց հետո: Սենյակներն ամբողջովին տակնուվրա են արել՝ իրենց հետ տանելով 750 եվրո, 50 հազար դրամ: Զգեստապահարանից հափշտակել են ոսկյա զարդեր: Անգամ իրենց սև գործն անելու ժամանակ այլ սենյակներն են տակնուվրա արել՝ հավանաբար մտածելով, որ այնտեղ ել կլինեն գումար, ոսկյա, արծաթյա թանկարժեք իրեր»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործ ճիվաղներն ընդհանուր առմամբ ամուսիններին պատճառել էին 2 մլն դրամի վնաս:
Գյուղացիները Գ. Շամշյանի հետ զրույցում զայրացած ու արդարացիորեն ասել էին. «Տարիներ առաջ ամուսիններ տունն էլի ենթարկվել էր թալանի ու մինչև այսօր Արտաշատի ոստիկանները հանցագործությունը չեն բացահայտել: Հարուցված քրեական գործն էլ, չգիտես ինչու, քննիչի կողմից հանցակազմի բացակայության պատճառով գցել են արխիվ: Եթե էդ գողությունը բացահայտեին, ապա այսօրվա դեպքն էլ տեղի չէր ունենա, ինչպես նաև վերջին 1.5 ամսվա ընթացքում ևս 2 նմանատիպ գողություն, որը տեղի է ունեցել նույն գյուղում»:
Իսկ դեպքից 1 օր առաջ, ժամը 01:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Վազիզ Համզոյանը, ով նույնպես մասնակցելիս էր եղել նույն հարսանեկան արարողությանը, կեսգիշերին գալով տուն՝ հայտնաբերել էր այն ամբողջովին թալանված: Նույն ձեռագիրն էր, որը կար Շ. Կայմազովի տան դեպքում: Վ. Համզոյանի տանից ճիվաղը կան ճիվաղները տան ննջասենյակի զգեստապահարանից գողացել էին ոսկյա զարդեր, որը կազմում էր մոտ 370 հազար դրամ, իսկ նյութական վնասը կազմում է մոտ 450 հազար դրամ: 1,5 ամիս առաջ էլ նույն ձևով թալանել էին Վ. Համզոյանի եղբոր՝ նույն գյուղի բնակիչ Ազիզ Համզոյանի բնակարանը: Ստահակը կամ ստահակները այդ դեպքում Ա. Համոզյանի բնակարանից թալանել էին մոտ 12 հազար դոլարի ոսկյա ու արծաթյա իրեր, 2 մլն 280 հազար դրամ, 2050 եվրո, իր և կնոջ ոսկյա զարդերը: Այս դեպքն էլ նախորդ դեպքերի նման չէր բացահատվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26709 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ