32953 դիտում
10:16 22-02-2017
Ինչպե՞ս է փաստաբանական գրասենյակի տնօրենը «խոսք տվել» ազգությամբ եզդի կասկածյալի հարազատներին, որ իրենց որդին չի դատապարտվի ազատազրկման, որի համար պահանջել է խոշոր գումարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 55-ամյա Սյաբան Քոչոյանը՝ սույն թվականի փետրվարի 15-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության Մասիսի առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված, 26-ամյա Ջանգիր Քոչոյանի հայրը, որդու շահերը դատարանում պաշտպանելու համար Հովիկ Սուքիասյանին վճարել է 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ: Նրա որդուն մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հեդվածի 2-րդ մասով, այն է՝ ավազակություն, որի համար նախատեսված է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով:
Ազգությամբ եզդի Սյաբան Քոչոյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց.
«Որդուս շահերը պաշտպանելու համար պայմանավորվեցինք Հովիկ Սուքիասյանի հետ, ով այդ գրասենյակի տնօրենն է, իսկ գումարը փոխանցեցինք իր տրամադրած հաշվեհամարին: Նա ինձ ասաց, որ կարող ա՝ 2 տարի տան, սակայն չենք թողի, որ էդ 2 տարին էլ նստի: Առաջին դատից հետո ես նրան ասացի, որ նրա նշանակած դատապաշտպանի պաշտպանությանը համաձայն չեմ, նա ոչ մի բան չի անում, իսկ վերջի դատին ճառը կարդալուց հետո նստեց տուժող կողմի մեքենան ու գնաց, ինչից ես ենթադրեցի, որ նա երկկողմանի էր աշխատում:
Դատական նիստերն ավարտվելուց հետո գնացինք Հ. Սուքիասյանի մոտ, և ասացինք՝ ինչո՞ւ էսպես եղավ. դու մեզ խոսք տվեցիր, բայց լրիվ այլ բան եղավ՝ համ գումարը վերցրիր, համ մեր էրեխուն դատապարտեցին: Ասաց, որ ինքը կարող է իր գրպանից ամենաշատը 400.000 դրամ տա, և որ իրենց գրասենյակը մասնավոր է, ում էլ դիմենք՝ իրեն չի հետաքրքրում»:
Ի դեպ, դատապարտյալ Ջ. Քոչոյանը ունի 2 անչափահաս երեխա, որոնցից մեկը ծնվել է 3 ամիս առաջ, երբ ինքը արդեն անազատության մեջ էր:
Այժմ Ս. Քոչոյանը պահանջում է պատկան մարմինների ուշադրությունը փաստաբանական գրասենյակի գործունեության վրա և պահանջում գումարից գոնե 900.000 դրամը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը։
[b]Փաստաբան Հովիկ Սուքիասյանը[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0287793001487744200443211.png[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+