211652_close_icon

Անթալիայում ձերբակալել են Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող 3 տղամարդու

views-count1743 դիտում article-date 11:54 21-11-2015
Թուրքիայի Անթալիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ գրոհայինների, ովքեր կասկածվում են Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչություններում ներգրավված լինելու մեջ, հաղորդում է Today's Zaman թերթը: Ըստ տեղեկությունների՝ 26-ամյա Ահմեթ Դաղմանին, ով Բելգիայի քաղաքացի է, ծագումով՝ մարոկկացի, ձերբակալվել է նոյեմբերի 20-ին, Մանավգատեում: Նա կասկածվում է ահաբեկչությունների վայրերն ընտրելու մեջ: Մյուս երկուսը՝ Ահմեթ Թահիրը և Մուհամմեդ Վերդը, պետք է հանդիպեին Դաղմանի հետ և քննարկեին Սիրիա նրա անվտանգ վերադարձը, իսկ Թուրքիայի տարածք են մտել կեղծ անձնագրերով:

Նմանատիպ նյութեր