Գերմանիայում Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող երեք անձ է ձերբակալվել
Գերմանիայի Ախեն քաղաքի մոտակայքում ոստիկանությունը Փարիզում իրականացված ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող երեք մարդու է ձերբակալել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում հնչած պայթյունների հետևանքով 129 մարդ էր զոհվել: