Կոլումբիայում ոստիկանական ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր
Կոլումբիայի հյուսիս-արեւելքում գտնվող ջունգլիներում ոստիկանական ուղղաթիռ է վթարվել. կա 15 զոհ, եւս երկու ոստիկանի վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական խոտանն է:
Ուղղաթիռը մասնակցել է նարկոբարոններից մեկի որոնողական աշխատանքներին: Դաիրո Օթոնիելիայի ձերբակալության դիմաց ԱՄՆ իշխանությունները 5 միլիոն դոլարի պարգեւատրում են խոստացել: