Յոհան Կրոյֆ. Չեմ կասկածում, որ կհաղթեմ քաղցկեղին
Լեգենդար հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը, որը ներկայումս թոքերի քաղցկեղի պատճառով քիմիաթերապիայի կուրս է անցնում, վստահություն է հայտնել, որ բուժումը հաջող կավարտվի:
«Չեմ կասկածում, որ կհաղթեմ այս ճակատամարտում: Բուժումն արդեն սկսել է: Այժմ ինձ զգում եմ ավելի ուժեղ, քան՝ երբևիցե: Իմ հետ է բժիշկների հիանալի թիմը: Քիմիաթերապիան կարծես ընկերս լինի, որն օգնում է ինձ հաղթել քաղցկեղին:
Երբ քեզ նման ախտորոշում են տալիս, նահանջի ճանապարհ չկա: Պետք է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել:
Բացարձակապես վստահ եմ, որ իմ հետ ամեն ինչ կարգին կլինի», ասել է Կրոյֆը: