Կրիշտիանու Ռոնալդու. Իրինա Շեյքի բացակայությունն իմ մասին ֆիլմում կարևոր չէ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պարզաբանել է, թե ինչու իր մասին նոր ֆիլմում չի հիշատակվել նախկին ընկերուհին՝ Իրինա Շեյքը:
«Կյանքում լինում են հաջող և անհաջող շրջաններ: Լինում են նաև պահեր, որոնք այնքան էլ կարևոր չեն», ասել է պորտուգալացին:
Ֆիլմում Իրինա Շեյքի բացակայության մասին խոսել է նաև ռեժիսոր Էնտոնի Վոնկեն: «Մենք մի քանի դրվագ ենք նկարահանել, նույնիսկ Իրինայի հետ միասին ճաշել ենք: Սակայն ֆիլմը չափազանց կարճ է», ասել է Վոնկեն: