Կանանց և տղամարդկանց աշխատավարձերը կհավասարվեն 118 տարի անց. ՀՏՖ
Աշխարհում տղամարդկանց և կանանց աշխատավարձերը կհավասարվեն իրար միայն 118 տարի հետո: Այդ մասին նշված է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Գենդերային անհավասարության վարկանշային աղյուսակում, հաղորդում է Rosbalt.ru-ն:
Զեկույցի համաձայն՝ աշխարհում կանանց միջին աշխատավարձը կազմում է տարեկան մոտ $11 հազար, տղամարդկանցը՝ $21 հազար:
շՑուցակում Ռուսաստանը 75-րդ տեղում է: Ռուսաստանում տղամարդկանց աշխատած 1 դոլարի դիմաց կինը ստանում է ընդամենը 61 ցենտ:
Բացառություն են կազմում միայն Նորվեգիան և Շվեդիան, որտեղ կանայք և տղամարդիկ հավասար չափով են վաստակում: Նշված երկրներում և իգական, և արական սեռի ներկայացուցիչները տարեկան մոտ 40 հազար դոլարի չափով աշխատավարձ են ստանում: