Անգլիայի առաջնության 13-րդ տուրի բոլոր հանդիպումներից առաջ կհնչի Ֆրանսիայի օրհներգը
Անգլիայի Պրեմիեր-լիգան պաշտոնապես հաստատել է, որ երկրի առաջնության 13-րդ տուրի բոլոր հանդիպումներից առաջ հնչելու է Ֆրանսիայի օրհներգը:
Որոշումը կայացվել է՝ ի հիշատակ անցած շաբաթ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և Ֆրանսիային զորակցություն հայտնելու համար:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր-Լիգայում հանդես է գալիս 72 ֆրանսիացի. դա երկրորդ ցուցանիշն է անգլիացիներից հետո: