«Ռեալ»-«Բարսելոնա». տոմսերի միջին գինը կազմում է 659 եվրո, առավելագույնը՝ 2697
Հայտնի են դարձել նոյեմբերի 21-ին կայանալիք՝ Իսպանիայի առաջնության «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման տոմսերի արժեքը:
Ինտերնետի միջոցով պատվիրված տոմսերի միջին գինը կազմում է 659 եվրո, ամենաթանկը VIP հատվածի տոմսերն են՝ 2697 եվրո:
Նախորդ մրցաշրջանում այս թիմերի միջև սուպերկլասիկոյի տոմսերի արժեքը կազմում էր համապատասխանաբար 600 և 2951 եվրո:
Նշվում է, որ տոմսերի հանդեպ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի երկրպագուները: