211652_close_icon
views-count2606 դիտում article-date 08:13 19-11-2015

Այսօր ես քաղաքական էջն իմ համար փակել եմ. Գագիկ Ծառուկյան. «Ժամանակ»

«Այսօր ես քաղաքական էջն իմ համար փակել եմ»,-նոյեմբերի 17-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով. «Բայց իմացեք, որ բարեգործական էջը ավելի ընդլայնել, հզորացրել եմ», փոխանցում է «Ժամանակ» թերթը ու հավելում. «Ընդհանրապես Ծառուկյանի ասածներին դժվար է հավատալ, որովհետև մինչև փետրվարի 12-ը ինքը ուրիշ բան էր հայտարարում, խոսում էր երկիրը փրկելու վճռական մտադրության մասին, իր կողմից ղեկավարվող հասարակական-քաղաքական շարժումը հաղթական ավարտին հասցնելու մասին, բայց թե ինչ տեղի ունեցավ հետագայում՝ բոլորի աչքի առջև է: Հիմա էլ 100-հազարական դրամ բաժանելով ուսանողներին՝ դժվար է ասել, թե Ծառուկյանը հետագայում ինչ ակնկալիքներ ունի իրենց երախտագիտությունը հայտնող ուսանողներից: Եթե Ծառուկյանն իսկապես փակել է քաղաքական էջը, ապա դրա լավագույն միջոցը պատգամավորական մանդատից հրաժարվելը կլիներ: Նա շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, և որքան էլ տարօրինակ է, շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության անդամ, թեեւ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված խատգամավոր՝ Դավիթ Քոչարյանի կամ Մուշեղ Պետոյանի նման կարող էր դուրս գալ խմբակցությունից: Ծառուկյանի ինչին է պետք պատգամավորական մանդատը, եթե նա նույնիսկ մեկ օր չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Պահելով պատգամավորական մանդատը՝ Ծառուկյանը շարունակում է բաց պահել քաղաքական էջը, և հենց պատգամավորական մանդատն է, որ նրան ցանկացած պահի քաղաքականություն վերադառնալու հնարավորություն կտա»:

Նմանատիպ նյութեր