17512 դիտում
04:06 10-11-2020
Այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել, որը չի ներվելու իշխանություններին. Իվետա Տոնոյան
«Ով է թույլ տվել քեզ ինչ-որ բան ստորագրել, պետք է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, չեղարկել նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը»,-այս մասին նշում էին կառավարություն ներս մտած քաղաքացիները և պահանջում ռազմաքաղաքական ոստիկանությունը պատասխանատվությունը վերցնի իր վրա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ առավելագույնը, ինչ փորձում են այս պահին անել, դա հանգստացնելն է հազարավոր հայրենակիցներին, ովքեր ունեն օբյեկտիվ ցասում այս ամբողջ իրավիճակի հետ կապված:
«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց երեխաները ամուսինները ընկել են մարտի դաշտում և գրչի մեկ հարվածով կայացվել է որոշում հողերի հանձնման, Շուշիի հանձնման հետ կապված, սա անընդունելի է: Այն, որ այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել, որը չի ներվելու, ես վստահ եմ հանրությունը պարզապես չի ներելու այսօրվա արարքի համար օրվա իշխանություններին»,- ասաց նա և նշեց, որ հրաժարականը նվազագույնն է ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ հետագա գործողությունները կքննարկվեն վաղը իրենց քաղխորհրդի նիստին:
Նմանատիպ նյութեր
4076 դիտում
13:52 14-11-2020
Սա մեր վերջին հարյուրամյակի ամենասարսափելի էջն էր ու ամենաամոթալի պարտությունը. «Իմ քայլը» պատգամավոր
12751 դիտում
09:25 11-11-2020
Մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն ունի մեկ անուն՝ դավաճանություն. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1444 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1102 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1393 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը