1334 դիտում
08:17 18-11-2015
Միջազգային շուկաներում պղնձի գինը նվազում է, ինչը կարող է էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Մինչ Հայաստանի խորհրդարանում քննարկվում է հաջորդ՝ 2016 թվականի պետական բյուջեն, միջազգային շուկաներում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են էական ազդեցություն թողնել մեր երկրի տնտեսության վրա։
Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում Է գահավիժել։ Դա ուղղակի ազդեցություն Է ունենալու մեր բյուջեի մուտքերի վրա։ Խնդիրն այն է, որ բյուջեի մուտքերն ապահովող կարևորագույն աղբյուրներից մեկը մեր հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների վճարած հարկերն են։ Իսկ այդ հարկերի մեծությանը ուղղակիորեն պայմանավորված Է գունավոր մետաղների և գլխավորապես պղնձի միջազգային գնով։ Պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար նշենք, որ այս տարվա մայիսին մեկ տոննա պղնձի միջազգային գինը մոտ 6 հազար 500 դոլար Էր, իսկ երեկվա դրությամբ՝ 4 հազար 600 դոլար։
Այլ կերպ ասած, պղինձը միայն վերջին կես տարվա ընթացքում Էժանացել Է մոտ 30 տոկոսով։ Ճիշտ նույնքանով նվազել են մեր հանքարդյունահանողների եկամուտները և, հետևաբար, այդքանով Էլ նվազելու են նրանց կողմից ՀՀ պետական բյուջե վճարելիք հարկերը: Բացի բյուջեի եկամուտների նվազումից ստեղծված իրավիճակը կարոդ Է հանգեցնել նաև դրամի արժեզրկմանը»։
Նմանատիպ նյութեր
1957 դիտում
08:23 13-11-2015
Պղնձի միջազգային գինը նվազում է ու դա վատ նորություն է Հայաստանի տնտեսության համար. «ՀԺ»
2005 դիտում
10:08 12-11-2014
Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները էական ազդեցություն չեն ունենա Արցախի տնտեսության վրա. Ժամանակ
2478 դիտում
10:45 13-01-2015
Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի միջազգային գինը նվազել է. ՀԺ
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»