Ռուսաստանի տնտեսական անկման հետևանքները էական ազդեցություն չեն ունենա Արցախի տնտեսության վրա. Ժամանակ
«Ժամանակ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ասել է, որ իր կարծիքով, հնարավոր չէ խուսափել ՌԴ-ում տեղի ունեցող տնտեսական անկման բացասական ազդեցությունից:
««Այնուամենայնիվ, կարծում եմ՝ հետևանքները զգալի չեն լինելու Արցախի համար 3 հիմնական պատճառներով:
Առաջին՝ ԼՂՀ տնտեսությունը փոքր է, ինչը նշանակում է, որ ռիսկերն ավելի հեշտ են կառավարվում: Երկրորդ՝ տնտեսությունն ունի մեկուսացվածության և անկախության որոշակի մակարդակ, հետևաբար՝ նվազ խոցելի է արտաքին ազդակների կողմից: Երրորդ՝ դիվերսիֆիկացիայի շոշափելի աստիճանը և կառուցվածքը թույլ են տալիս նվազեցնել ցնցումների հավանականությունը:
Այս համատեքստում ուշագրավ է, որ Արցախի տնտեսության գերակա ուղղությունները թույլ կապ ունեն ՌԴ շուկայի ընթացիկ խնդիրների հետ»,-ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։