Փարիզյան ահաբեկչությունների մեջ կասկածվող 12 մարդ է ձերբակալվել
Փարիզում կալանավորվել են 12 անձինք, որոնք կասկածվում են մայրաքաղաքում կազմակերպված ահաբեկչությունների մեջ:
Ձերբակալվածների մի մասը մեղադրվում են ակաբեկչությունների կազմակերպիչներին զենք տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողությունների հետեւանքով Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատանը եւ սուպերմարկետներից մեկում իսլամիստ-ահաբեկիչների զոհ էր դարձել 17 մարդ: