988 դիտում
14:12 16-11-2015
Արդարադատության նախարարության հայտարարությունը` կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների համար
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ գործակալությունը հայտարարում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո այն անձնական տվյալներ մշակողները, ովքեր կշարունակեն օրենքով սահմանված ծանուցումները չտրամադրել, կենթարկվեն վարչական պատասխանատվության, տեղեացնում է ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծանուցումները հարկավոր է ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցե:
Հիշեցնենք, որ 2015թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Մշակողը մինչև կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցել տվյալներ մշակելու մտադրության մասին»:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այն մշակողները, որոնք անձնական տվյալներ մշակել են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և շարունակում են անձնական տվյալներ մշակել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, պարտավոր են սույն օրենքով նախատեսված պարտադիր ծանուցումն ուղարկել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016թ-ի հունվարի 1-ից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1135 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
976 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1033 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան