Ֆրանսիայի ոստիկանությունը հրապարակել է ահաբեկչության մասնակցի լուսանկարը
Ֆրանսիական ոստիկանությունը հրապարակել է նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կազմակերպման մասնակիցներից մեկի լուսանկարը ու տվյալները: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, տեղեկացնում է Ֆրանսիայի ոստիկանությունը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք էր կազմակերպվել, ինչի հետևանքով 129 մարդ մահացել էր 200-ից ավելի մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Իսլամական պետությունը: Պայթյուններից մեկը կազմակերպել էին մահապարտ ահաբեկիչները, մյուս հինգ ահաբեկիչները ինքնասպան էին եղել,իսկ մեկը սպանվել էր ոստիկանության կողմից: