Օբաման չի մասնակցի փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակի երթին
                        ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման չի մասնակցի փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակի երթին: Նա իր զորակցությունն  էր հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը, սակայն նախագահի մասնակցությունը չի նախատեսվում: 
Երթին մասնակցելու են մոտ 20 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Իսրայելի եւ Ուկրաինայի նախագահները,  եւ այլ պաշտոնատար անձինք: 
Երթը մեկնարկելու է այսօր՝ Փարիզում: Ֆրանսիայի ուժայիններն ապահովելու են մասնակիցների անվտանգությունը: 
Հիշեցնենք, որ Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատան վրա իսլամիստ-ահաբեկիչների հարձակման հետեւանքով մահացել էր մեկ տասնյակից ավելի մարդ: 3 օրում ահաբեկիչների գործողությունների զոհ էր դարձել ընդհանուր առմամբ 17 քաղաքացի: Ահաբեկիչ-եղբայրները ոչնչացվել էին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

