«Իսլամական պետության» PR հարցերով պատասխանատուին ուղիղ եթերում հրթիռակոծել են (տեսանյութ)
Ահաբեկչական կազմակերպություն համարվող «Իսլամանակ պետության» PR հարցերով պատասխանատու Աբուլ-Համզային հրթիռակոծել են, երբ վերջինը ուղիղ եթերում ներկայացնում էր ահաբեկչական կազմակերպությունը:
Կառավարական ուժերի հրթիռը ԻՊ մամուլի պատասխանատուի վրա ընկել է այն ժամանակ, երբ վերջինը հայտարարել է, թե հեղափոխականները իրենց հսկողության տակ են վերցրել այս կարևոր տարածքը: Սպանվել է նաև օպերատորը:
Լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու լինելով, Աբուլ-Համզայը նկարահանել է պատանդներին բռնության ենթարկելու, դաժան հալածանքների մասին կադրեր: Մասնավորապես նրան կարելի է գտնել Իրաքում քրդերին ու քրիստոնյաներին կենդանի այրելու մասին պատմող կադրերում: