3165 դիտում
21:56 31-08-2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև KfW գերմանական զարգացման բանկի Կովկասյան տնօրեն Կլաուս Ֆայգելը:
Փոխվարչապետը ողջունել է հյուրերին և, օգտվելով պատեհ առիթից, կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և գերմանական կազմակերպություններին արդյունավետ համագործակցության համար: Մհեր Գրիգորյանի կարծիքով՝ KfW գերմանական զարգացման բանկը կարևորագույն դերակատարություն է ունեցել Հայաստանում վարկային մշակույթի ձևավորման գործում, ինչի շնորհիվ նաև մեծ ազդեցություն է թողել տնտեսության զարգացման վրա: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է այն ծրագրերի իրականացումը, որոնք թույլ են տալիս նոր գաղափարներ բացահայտել և դրանք կյանքի կոչել: «Յուրաքանչյուր երկրի համար նոր գաղափարները մեծ արժեք ունեն. ցանկացած կառավարություն պետք է ջանք չխնայի դրանք բացահայտելու համար»,-նշել է փոխվարչապետ Գրիգորյանը:
Պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել են իրենց պատվիրակության այցը և հանդիպումը փոխվարչապետի հետ մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում վերահաստատվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը լավ է ընթանում, և առկա է այն ընդլայնելու ու խորացնելու մեծ ներուժ: Գերմանիայի Համագործակցության դաշնային նախարարության Կովկասի հարցերով պատասխանատուն փոխվարչապետին հակիրճ ներկայացրել է Հայաստանում KfW գերմանական զարգացման բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել նոյեմբերին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են գերմանական կազմակերպությունների կողմից իրականացվող և Հայաստանի կարևորագույն ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի ընթացքը, խոսել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների մասին:
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
15:50 22-04-2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Մաքսային համագործակցության հարցերով նախարարին
862 դիտում
21:42 16-01-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը
1132 դիտում
21:07 12-11-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը