2880 դիտում
19:00 15-11-2015
Ետ մի նայիր՝ սիրտդ կխառնի
Ընթացքին հակառակ նայողի սիրտը խառնում է: Այդպիսի սրտխառնոց ունենում են փոքրերը, գյուղացիները, հղի կանայք: Սակայն ժամանակի ընթացքում ձեռք է բերվում իմունիտետ, և ընթացքին հակառակ հետ նայելիս այլևս սրտխառնոց չի առաջանում: Օրինակ՝ գյուղացին կամ երեխան առաջին անգամ հասարակական տրանսպորտ կամ նավ նստելու ժամանակ սրտխառնոց են ունենում, երբ ընթացքին հակառակ ուղղությամբ են տեղավորվել, կամ նայում են ընթացքին հակառակ: Այդ պատճառով փորձառուները խորհուրդ են տալիս ընթացքին հակառակ չնայել, որովհետև առաջ ընթանալիս ետ նայողը կարող է ոտքը քարին խփել, ընկնել ջրափոսը, բախվել պատին, վթարի ենթարկվել, ընկնել ձիու տակ, տրորել անմեղ կենդանու գլուխը, ինչի արդյունքում կարող է անհարմար վիճակի մեջ ընկնել, վիրավորվել, կամ նույնիսկ մահանալ: Այս դժբախտ ելքերի համեմատ սրտխառնոցը դատարկ բան է:
Առաջ ընթանալու ժամանակ ետ նայելիս անատոմիան չի փոխվում, և աչքերը չեն տեղափոխվում ծոծրակին: Տեսականորեն ենթադրենք, թե հնարավոր է, որ աչքերից մեկը ճեղքի-անցնի գլխուղեղի միջով և դուրս գա ծոծրակից: Եթե այդպես լինի, ապա ետ նայելիս վատ հետևանքներ չեն լինի, սակայն սրտխառնոց կառաջանա, որովհետև աչքն ուղեղի միջով անցնելու ժամանակ կվնասի ուղեղը, ինչի հետևանքով էլ կառաջանա սրտխառնոց, ինչպես կոնտուզիայի, ուղեղի ցնցման, կամ ուղեղի թունավորումների ժամանակ:
Ընթացքին հակառակ նայելը տհաճ-անբնական զգացողություն է առաջացնում նաև հասարակական հարթությունում, երբ մշակութային-քաղաքակրթական-համակարգային փոփոխություններ իրականացնող հասարակությունը առաջնորդվում է անցյալով, անցյալի հիշողություններով: Անցյալի հիշողությունները փոխաբերական առումով հետահայացք են: Դադարի ժամանակ, կամ նախանշված հանգրավան հասնելուց հետո ոչ միայն կարելի է, այլև՝ պետք է ետ նայել, որպեսզի գնահատել առաջխաղաղացումը, պլանավորել առաջիկա անելիքները, վերլուծել անցած ճանապարհը, ձեռքբերումները, բացթողումները և նախանշել ճանապարհային քարտեզի հաջորդ հանգրվան հասնելու ուղին: Այդ հետահայացքը թույլ է տաիս հաջորդ բաժին ճանապարհն անցնելիս չկրկնել նախորդ հատվածի սխալները, գնահատել արագացումը, ժամանակահատվածային ցուցանիշները, կատարել հարացուցային վերլուծություններ:
Առաջ գնալիս ետ նայելու ժամանակ սրտխառնոց առաջանալու հիմնական պատճառը կոորդինատային վեկտորների փոփոխությունն է: Այսինքն, կոորդինատային առանցքի պլյուսը դառնում է մինուս, մինուսը՝ պլյուս: Հասարակական-քաղաքական հարթությունում առաջ գնալիս ետ նայելու դեպքում անցյալը դառնում է իրական-տեսանելի, իսկ ներկան-օրակարգայինը՝ վերացական: Այդ ժամանակ սպեկուլյացիայի առարկա կարող է դառնալ նույնիսկ մածունի գույնը: Իսկ եթե անցյալի և ներկայի միջև արժեքային և մշակութային խզվածք կա, ապա առաջ ընթանալիս ետ նայող հասարակությունը կարող է կորցնել իրականության զգացումը, ընկնել անհեթեթ վերացակրումների մեջ, կորցնել դեմքն ու կործանվել:
[b]Թաթուլ Մկրտչյան[/b]
Նմանատիպ նյութեր
6323 դիտում
10:09 30-11-2016
«Նայիր աչքերիս մեջ». Միհրան Պողոսյանը` ԴԱՀԿ ներկայիս պետին. «Ժողովուրդ»
22554 դիտում
22:06 18-01-2019
Նայում եմ Նիկոլին` լացս գալիս է. տղա′ ջան, սթափվիր, նայիր` ովքեր են կողքդ հավաքված. աստղաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Armlur.am
Այս բաժնից
481 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
820 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել