ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բավրայի սահմանային անցակետում
Նոյեմբերի 13-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Բ.-ին, որը սեպտեմբերի 3-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]