Հետախուզվողին հայտնաբերեցին Բավրայի սահմանային անցակետում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային անցակետի ծառայողները Բավրայի անցակետից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը սեպտեմբերի 24-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի /խարդախության փորձ/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]