Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բավրայի սահմանային անցակետում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Դավիդ /նախկինում` Գերասիմ/ Օ.-ին, որը 2013 թ. հունիսի 11-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]