Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 1-ին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց տանտերերի՝ Իսլանդիայի թիմին:
Մեր հավաքականին հաղթական միավորներ բերեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ու Հրանտ Մելքումյանը:
Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթանակով մեկնարկեց: Մեր աղջիկները 2,5-1,5 հաշվով հաղթեցին Լիտվայի ընտրանուն: Միակ հաղթանակը տարել է Էլինա Դանիելյանը:
Այսօր կկայանա 2-րդ տուրը: Մեր տղաները կհանդիպեն Ֆրանսիայի, իսկ աղջիկները՝ Ռուսաստանի հավաքականների հետ: