211652_close_icon
views-count1440 դիտում article-date 22:00 13-11-2015

Մոսկվայում տեղի ունեցած միջազգային գրական մրցույթին «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգևատրվեց Լևոն Շահնուրը

Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների և տարածաշրջանի երիտասարդ ռուսալեզու ստեղծագործողների “Русская речь” («Ռուսերեն խոսք») միջազգային գրական մրցույթը, որտեղ «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգևատրվեց Լևոն Շահնուրը (Շահնազարյան)՝ Հայաստանից: Ռուսական գրականության տարվա շրջանակներում իրականացված այս մրցույթը ՌԴ-ի Հանրային պալատի հիմնական նախագիծն է, որի նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսերեն լեզվի պահպանումն ու տարածումն է և գրական նոր անունների հայտնաբերումը: Թեկնածուները ներկայացված էին «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում, որոնց հաղթողներին սպասվում էր համապատասխան դրամական պարգևներ և պատվոգրեր: Մրցույթին ներկա էին նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները և «Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության փոխնախագահ Ալբինա Սուքիասյանը, ովքեր անձամբ էին եկել շնորհավորելու հայազգի մրցանակակրին հաղթանակի առթիվ: Լևոն Շահնուրը հայ ընթերցողին ծանոթ է 2013թ. լույս տեսած իր «Արարման գիշերը» գրքով, ինչպես նաև հայ և ռուսական գրական մամուլում («Нева», «Бельские просторы», «Նարցիս», «Գրական թերթ», «Անդին» և այլն) տպագրված իր բազմաթիվ պատմվածքներով: Այժմ Մշակույթի նախարարության և «Անտարես» հրատարակչության հետ համատեղ հրատարակման է պատրաստվում հեղինակի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպը: Նյութը պատրաստեց՝ Մարիա Լազարևան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր