«ԱՐՁԱԿ 2013». «ՌԵՍՈ»-ն ապահովագրում է օձի խայթոցից
Այսօր` փետրվարի 3-ին, «Անտարես» հոլդինգի և «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «ԱՐՁԱԿ 2013» պատմվածքի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մրցույթին ներկայացված շուրջ 100 հեղինակների պատմվածքներից եզրափակիչ փուլ անցել էին 21 ստեղծագործություններ, որոնց հեղինակները «Անտարես» ընկերության և մի շարք հովանավորների կողմից պարգևատրվեցին վկայագրերով և նվերներով: Հատկանշական էր հատկապես 3 տարի անընդմեջ մրցույթը հովանավորած «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության պատրաստած նվերը Աշոտ Գաբրիելյանի` օձի հանդեպ ունեցած վախը, խայթոցի ու թույնի համար զգացած տագնապները նկարագրող «Հմայք» ստեղծագործության համար:
Ընկերությունը պատրաստել էր 2.000.000 ՀՀ դրամ և ավել ծածկույթով ապահովագրական նվեր քարտ, որը թույլ կտա ձեռք բերել մի շարք ապահովագրական պայմանագրեր, այդ թվում նաև դժբախտ պատահարներից ապահովագրություն, որով անձը ապահովագրվում է նաև օձի խայթոցից:
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի