211652_close_icon
views-count1779 դիտում article-date 11:43 13-11-2015

Քաղաքական «ռեալիթի շոուների» մասին ես, խոստովանեմ, չեմ լսել. Խմբագրական. «Առավոտ»

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք «Ուզում եմ սկզբում պարզաբանել, թե ինչ է նշանակում «ռեալիթի շոու»: Քաղաքական գործիչներից ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե դա միայն «Ավագ եղբայր» կամ «Տուն-2» տիպի հաղորդում է, երբ տեսախցիկները օրուգիշեր հետեւում են «շարքային մարդկանց» կյանքին: Հաղորդման մասնակից կամավորները որոշակի գումարի դիմաց համաձայնում են շաբաթներ շարունակ ապրել «ակվարիումի» մեջ եւ ի ցույց դնել իրենց հարաբերություններն ու կրքերը: Անկեղծ ասած, նման հաղորդումներն իմ ճաշակով չեն` նախեւառաջ այն պատճառով, որ մասնակիցները բոլոր դեպքերում անկեղծ չեն: Մարդը սովորաբար նույնիսկ ինքն իր հետ մեն-մենակ անկեղծ չէ, էլ ուր մնաց` տեսախցիկի առջեւ: Բայց այդ՝ «Ալֆրեդի սենյակի» ֆորմատը վերոհիշյալ ժանրի տարատեսակներից միայն մեկն է: «Ռեալիթի շոու»-ի պարտադիր պայմաններն են՝ նախօրոք պատրաստված սցենարի բացակայությունը, սովորական, ոչ պատրաստված մարդկանց մասնակցությունը, «իրական կյանքին» առավելագույնս մոտեցող պայմանները: Դրանք կարող են լինել «գոյատեւման» շոուներ՝ «Վերջին հերոսը» կամ ամերիկյան վարկածով՝ «Survivor», «վերանորոգման» շոուներ, երբ, ասենք, գալիս են մեկի բնակարանն ու անճանաչելիորեն փոխում այն («Բնակարանային հարց»), «ուսուցողական», երբ «փողոցից եկած» մարդիկ ինչ-որ բան են սովորում (այդպիսին է, օրինակ, բրիտանական «X-ֆակտոր» նախագիծը, որն ունի բազմաթիվ ազգային վարկածներ, այդ թվում՝ հայկական): Եվ այլն: Մի խոսքով՝ պարտադիր չէ, որ դա լինի «Տուն-2»-ի նման հիմարություն: Քաղաքական «ռեալիթի շոուների» մասին ես, խոստովանեմ, չեմ լսել: Դա, իմ պատկերացմամբ, զվարճալի ժանր է: Բայց գուցե մենք այս հարցում առաջի՞նը լինենք»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր