211652_close_icon

Հանքարդյունաբերողների մոտ ֆինանսական լարվածությունը կմեղմանա. պղնձի միջազգային գինը բարձրացել է. «Հայկական ժամանակ»

views-count2503 դիտում article-date 10:09 16-07-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավ լուրեր միջազգային շուկաներից. Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը հատեց 5000 դոլարի սահմանագիծը: Սա անցած երկուսուկես ամիսների ամենաբարձր գինն է, որ արձանագրում է պղինձը: Մեր հանքարդյունաբերական ձեռնարկություններից շատերի համար պղնձի այսպիսի գինը արդեն ենթադրում է, որ պղնձի հանքաքարի արդյունահանումը դառնում է շահութաբեր: Իսկ դա նշանակում է, որ վերջին շրջանում հանքարդյունաբերողների մոտ նկատվող ֆինանսական լարվածությունը փոքր-ինչ կմեղմանա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր