Ստամբուլում ԻՊ անդամներ են ձերբակալվել
Ստամբուլում ոստիկանության իրականացրած հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 գրոհային, հայտնում է թուրքական Haber 7 թերթը:
Բոոր ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են, սակայն թերթը չի նշում, թե որ երկրից են:
Նոյեմբերի 20-ին Անթալիայում անցկացվելու է G-20-ի հերթական գագաթնաժողովը, ինչի հետ կապված Թուրքիայի իրավապահ մարմիններն ուժեղացված ծառայություն են սկսել: Մինչ օրս ձերբակալվել է 2 տասնյակից ավելի ԻՊ գրոհային: Օրեր առաջ Ստամբուլի օդանավակայանում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել էր Մարոկկոյի 41 քաղաքացի: Նրանց հարցաքննելուց հետո արտաքսել էին Կասաբլանկա: