Եգիպտոսը Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից թռիչքները դադարեցնելուց կկորցնի ամսական 273 մլն դոլար
Ռուսաստանի և Միացյալ Թագավորության կողմից դեպի Եգիպտոս թռիչքները դադարեցնելու հետևանքով Եգիպտոսը ամսական մոտ 273 մլն դոլարի կորուստ կունենա: ԱՅդ մասին հայտնել է Եգիպտոսի Զբոսաշրջության նախարար Խիշամի Զազուն, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրեց թռիչքները դեպի Եգիպտոս հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում A321 ուղևորատար օդանավի կործանումից հետո՝ հայտարարելով, որ թռիչքները չեն վերականգնվի, մինչև չպարզվի ավիաաղետի պատճառը:
Իսկ բրիտանական իշխանությունները վթարի հիմնական վարկած են համարում ահաբեկչությունը: