Պուտինը ստորագրել է Հայաստանի ու Ռուսաստանի միավորված զորախմբի ստեղծման մասին փաստաթուղթը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև միավորված զորախումբ ստեղծելու մասին փաստաթուղթը։ Այդ մասին նշված է ՌԴ Իրավական տեղեկատվական պաշտոնական [url=http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201611140002]պորտալում[/url]։
«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև Հայաստանի զինված ուժերի և Ռուսատսանի Դաշնության զինված ուժերի միավորված զորախմբի մասին ՌԴ կառավարության առաջարկությունը»,-ասված է փաստաթղթում։
ՌԴ ՊՆ-ն դեռ պետք է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարի հայկական կողմի հետ։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրով։