211652_close_icon
views-count15419 դիտում article-date 23:46 10-11-2015

Արտակարգ վթար Վանաձոր քաղաքում. Mercedes-ը բախվել է ոստիկանական Վիլիսին. Վիլիսը գլխիվայր շրջվել է. ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի և Իսահակյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Բաղբուդարյանի վարած Mercedes Bentz մակնիշի տարանցիկ 7963 GU համարանիշի և Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ, 25-ամյա Էդգար Բադալյանի վարած УАЗ 315142 մակնիշի 075 ՈՍ 10 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ու УАЗ-ը որը հաշվառված է ոստիկանության Բազումի բաժնի հաշվեկշռում գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով УАЗ-ում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Յուրա Թամազյանը և 27-ամյա Էդվարդ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վիրավորները աշխատում են ոստիկանության Բազումի բաժնում` որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենան, ով չի զիջել լուսաձայնային ազդանշանները միացրած ոստիկանական Վիլիսին, իսկ այնտեղ գտնվողները մեկնում էին դեպքի վայր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր