211652_close_icon
views-count62306 դիտում article-date 16:41 02-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. ԱԱԾ-ի դիմաց կայանված բեռնատարից «կատոկն» ընկել, առաջ է ընթացել ու «կատոկել» Երևանի ոստիկանության հարևանությամբ կայանված Mercedes-ը, վերջինս էլ՝ ոստիկանական Վիլիսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ Ազգային անվտանգության ծառայության մոտ կայանված բեռնատարի վրայից ասֆալտապատման համար օգտագործվող «կատոկը» դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է բեռնատարի միջից և առաջ շարժվելով՝ բախվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, վնասել է ոստիկանական համարանիշներով Վիլիսը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր