Մադրիդի «Ռեալը» արհամարել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմի շնորհանդեսը. տեսանյութ
Լոնդոնում տեղի է ունեցել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմի շնորհանդեսը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել Ռոնալդուն՝ իր ընտանիքի հետ միասին, նրա նախկին մարզիչներ Կառլո Անչելոտին, Ժոզե Մոուրինյոն և սըր Ալեքս Ֆերգյուսոնը:
Իսկ ահա ոչ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ոչ թիմի ֆուտբոլիստները, ոչ էլ ակումբի որևէ ներկայացուցիչ ֆիլմի շնորհանդեսին ներկա չեն գտնվել:



