Պլատինին արհամարել է Բլատերի կազմակերպած մրցաշարը
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարվել է այցելել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի կողմից կազմակերպված մրցաշարին:
Այս մասին հայտարարել է հենց Բլատերը. «Պլատինին հրավիրված էր մրցաշարին, սակայն չի եկել», ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
Նախկինում ՈւԵՖԱ-ի նախագահը բազմիցս այցելել է Բլատերի մրցաշարին, որը ամեն տարի անցկացվում է շվեյցարական Ուլրիխեն բնակավայրում: Այս տարի մրցումները անցկացվում են օգոստոսի 22-ին: