ԱՄՆ-ում գետնի տակ է անցել ավտոկայանատեղին. տեսանյութ
                        ԱՄՆ Միսիսիպի նահանգում ավտոկայանատեղին անցել է գետնի տակ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այն գտնվել է ռեստորաննեից մեկի հարևանությամբ, որի այցելուները սկզբում մտածել են, որ երկրաշարժ է տեղի ունենում:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պատճառներով 10 մ լայնությամբ և 100 մ երկարությամբ կայանատեղին  անցել է գետնի տակ` կայանված 10 տրանսպորտային միջոցների հետ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


