Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությանը Անգլիայում այլևս չեն կասկածում
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 12-րդ տուրից հետո, որտեղ «Չելսին» 0:1 հաշվով պարտվեց «Սթոք Սիթիին», բուքեմեյքերները արդեն գրեթե չեն կասկածում, առաջնության հաջորդ պաշտոնանկ եղած մարզիչը լինելու է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
William Hill հանրահայտ բուքմեյքերական գրասենյակը Մոուրինյոյի պաշտոնանկության գործակիցը գնահատել է ընդամենը 1.33:
Պաշտոնանկության հաջորդ թեկնածուն «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Սթիվ Մակլարենն է՝ 6,50 գործակից: Եռյակը եզրափակում է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Հարի Մոնկը՝ 9.00:
Իսկ ամենամուրը դիրքերը՝ ըստ բուքմեյքերների, ունեն Ռոբերտո Մարտինեսը («Էվերթոն»), Մանուել Պելեգրինին («Մանչեսթեր Սիթի»), Արսեն Վենգերը («Արսենալ»), Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր»), Սլավեն Բիլիչը («Վեսթ Հեմ») և վերջերս «Լիվերպուլը» գլխավորած Յուրգեն Կլոպը: