Ժոզե Մոուրինյո. Եթե ես ու Գվարդիոլան սկսենք իրար դեմ գործել, Անգլիայում չեմպիոն կդառնա երրորդը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեսակետը, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ մրցակցությունը կարող է իր համար ամենակարևոր սկզբունքը լինել:
«Իմ փորձը թույլ չի տալիս ինձ միամիտ լինել: Ես 2 տարի աշխատել եմ Իսպանիայում, որտեղ կամ ես եմ չեմպիոն դարձել, կամ` Գվարդիոլան: Այդ իսկ պատճառով այնտեղ անձնական մրցակցության մեջ իմաստ կար:
Բայց եթե մենք սևեռվենք իրար վրա նաև Անգլիայում, ամեն ինչ պայմանավորենք «Սիթի»-«ՄՅՈւ» հակամարտությամբ, չեմպիոն կդառնա մեկ այլ երրորդը:
Պրեմիեր Լիգայի մակարդակը ավելի կաճի նոր խաղացողների ու մարզիչների գալով: Չորս տարում չորս տարբեր թիմեր են չեմպիոն դարձել. դա խոսում է մրցաշարի մրցակցային բնույթի մասին», ասել է Մոուրինյոն: