Կադիրովը «Սպարտակ»-ի հետ խաղի գոլերի հեղինակներին Toyota Camry է նվիրել
Գրոզնիի «Թերեք» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Հայդար Ալհանովը հայտարարել է, որ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում տեղի ունեցած «Թերեք» – «Սպարտակ» (2:1) խաղից հետո գոլի հեղինակ դարձած Ադիլսոն Վարկենն ու Աբլայ Մբենգուեն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի կողմից Toyota Camry ավտոմեքենա են նվեր ստացել:
Թիմի մնացած ֆուտբոլիստները Կադիրովի կողմից եռակի բոնուս են ստացել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Գրոզնիի «Թերեքը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»: [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/08/69807/]Հաղթական գոլը[/url] 81-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով խփեց Աբլայ Մբենգուեն: