Ռամզան Կադիրովը Օլիմպիադայի չեչեն մասնակիցներին Mercedes-Benz ամենագնացներ է նվիրել
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիադայի 6 չեչեն մասնակիցներին Mercedes-Benz ամենագնացներով է պարգևատրել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Մարզիկներին նվերները հանձնվել են Սոֆիա համերգասրահում: Կադիրովը ավտոմեքենաների բանալիներ է հանձնել նաև 2 մարզիկների, ովքեր զրկվել էին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից:
Ավտոմեքենաները փոխանցվել են «Ахмат-Хаджи Кадыров» հիմնադրամից:
Չեչնիայի մարզիկները Օլիմպիադայի ժամանակ չեն նվաճել մեդալներ, սակայն երկրի նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ Օլիպիադային անպայման դա տեղի կունենա: