Վերատին ու նրա գործակալը Իբիցայում հանդիպել են Մեսիի հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին համատեղ ընթրել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ:
Երկու ֆուտբոլիստն էլ հանգստանում են Իբիցայում: Հանդիպումը կազմակերպել է ՊՍԺ-ում Վերատիի և Արգենտինայի հավաքականում Մեսիի թիմակից Խավիեր Պաստորեն:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Վերատիի գործակալ Դոնատո Դի Կամպլին: Նշենք, որ օրերս Վերատին հայտարարել էր «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: