211652_close_icon
views-count140898 դիտում article-date 23:10 06-11-2015

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է մի քանի էլեկտրասյուների. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 59 NP 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել մի քանի էլեկտրասյուների որից հետո էլ մեկ այլ էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղից 1 հոգի տեղափոխվել է Երևան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Երևանից դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Տեղում են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց: Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը խմբի պետ Հովսեփ Արշակյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929] Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներից մեկը զինվոր էր ով օրինական արձակուրդի մեջ էր գտնվում և վաղը պետք է մեկներ զորամաս իր ծառայության վայրը, որը Արցախում էր: Դեպքի վայր է ժամանել նաև Մեծավանի գյուղապետ Սերյոժա Վարդանյանը: Մահացածներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և Տաշիրի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը գործել է շատ օպերատիվ և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց: Մահացածներից մեկի մարմինը գյուղացիները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի անվահեծանի տակից, իսկ անվահեծաններն էլ ամբողջովին կոտրվել են հարվածից:[/color] *** [color=#CC0000]07/10/2015թ. 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 20-ամյա Խաչիկ Պողոսյանը, ով տեղում մահացել է, իսկ մյուս մահացածը եղել է նրա համագյուղացի, 18-ամյա Գարիկ Մխոյանը: Վիրավորներն են՝ նրա ուղևորներ, համագյուղացիներ, 17-ամյա Ռոբերտ Ղանդիլյանը և 20-ամյա Սարիբեկ Կիրակոսյանը: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր