211652_close_icon
views-count28827 դիտում article-date 11:35 06-11-2015

Գեղարքունիքի մարզում 2 անչափահաս երեխաների ողբերգական ավտովթարից օրեր անց 3-րդ երեխան մահացավ հիվանդանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբեգրական ավտովթարի հետևանքով, որի ժամանակ նրա համագյուղացի 2 անչափահաս տղաները տեղում մահացել էին, իսկ նրան և ևս 3 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/02/69333/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ծակքար-Թազա գյուղ ավտոճանապարհին բախվել էին Ծակքար գյուղի բնակիչ, 16-ամյա Կարեն Դավթյանի վարած Hyundai մակնիշի 15 ԼՕ 371 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ВАЗ 21 124 մակնիշի 34 ՕR 724 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Կ. Դավթյանը, նրա ուղևոր` համագյուղացի, 17-ամյա Արամ Գրիգորյանը տեղում մահացել էին, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ВАЗ 21124-ի վարորդ Գ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր