Օբաման չի բացառում, որ Եգիպտոսում կործանված A321 օդանավի մեջ կարող էր ռումբ լինել
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի բացառում, որ հնարավոր է՝ Սինայի թերակղզում ռուսական «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 ուղևորատար օդանավը կործանվել է ռումբի գործադրման միջոցով, գրում է Bloomberg պարբերականը:
«Կարծում եմ, որ կա նրա հավանականությունը, որ օդանավում ռումբ է եղել»,-CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է սեփական հետաքննությունն անցկացնել և ամերիկյան հետախուզությունը հաստատ կպարզի, թե ինչ է տեղի ունեցել: