Կործանված A321 օդանավի սև արկղերը համակարգերի խափանում չեն գրանցել
Եգիպտական Սինայի թերակղզու օդային տարածքում կործանված ռուսական A321 ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները վկայում են, որ օդանավի համակարգերից որևիցե մեկի աշխատանքը խափանված չի եղել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային ավիացիոն հանձնաժողովը:
Հաղորդագրությունում ասվում է, որ «սև արկղերի» վերծանումը վկայում է ինքնաթիռի նորմալ ռեժիմով թռչելու մասին:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/11/07/69798/]Հիշեցնենք[/url], որ Եգիպտական Սինայում A321-ի վթարի հետաքննությունն իրականացնող հանձնաժողովը, որը վերծանել էր օդանավի սև արկղերի ինքնագրերը, պարզել է, որ ձայնագրության վերջին հատվածում լսվում է աղմուկ: Այդ մասին հայտարարել էր Հանձնաժողովի նախագահ Այման ալ-Մուքադդամը: