Սինայում կործանված ռուսական A321 օդանավի բեկորները մանրամասն զննության համար կտեղափոխեն Կահիրե
Հոկտեմբերի 31-ին եգիպտական Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 ուղևորատար օդանավի բեկորները առաջիկայում կտեղափոխվեն Կահիրե, որտեղ դրանք մանրակրկիտ ուսումնասիրության կենթարկվեն, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յոում» թերթին:
Թերթը, վկայակոչելով ավիաաղետի հարցով ստեղծված հանձնաժողովի աղբյուրին, նշում է, որ նախօրեին հետաքնիչներն այցելել են վթարի վայր, որը գտնվում է Եգիպտոսի զինված ուժերի խիստ վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Շարմ Էլ Շեյխից օդ բարձրանալուց 23 րոպե անց օդանավը կործանվել է: Վարկածներից մեկը ահաբեկչությունն է: Զոհվել էին օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: