19 –ամյա Վրեժը իր մեջքին պատահաբար դիպչած ծառայակցին փորձել է խեղդել
19 –ամյա Վրեժ Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով` կրտսեր սերժանտ, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ չկապված՝ իր մեջքին պատահաբար դիպելու պատճառով զինվորական կոչման բերումով իրեն ենթակա հանդիսացող շարքային Գեղամ Գրիգորյանին նկատմամբ, այն է՝ աջ ձեռքով բռնել և սեղմել է պարանոցը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեկան օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: