2796 դիտում
13:13 03-07-2015
19-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին ցայտաղբյուրից ջուր խմելու ժամանակ պատահաբար իր ոտքը տրորելու համար
19-ամյա Հովհաննես Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային զորամասի ցայտաղբյուրից ջուր խմելու ժամանակ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Դանիելյանի կողմից իր ոտքը պատահաբար տրորելու պատճառով բռնի գործողություն է կատարել Գևորգ Դանիելյանի նկատմամբ: Այն է` ձախ ձեռքի արմունկով հարվածել է վերջինիս դեմքին:
Հովհաննես Կիրակոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 359հ.1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2075 դիտում
16:54 21-11-2014
Ճանապարհը չզիջելու համար 21-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին
3559 դիտում
17:22 07-11-2014
19-ամյա զինծառայողը զորամասի զուգարանում ծեծել է ծառայակցին
3133 դիտում
15:28 27-02-2015
23-ամյա զինծառայողը հիվանդասենյակում ծեծել է ծառայակցին
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը